Օրենքը պետք է խիստ պահանջներ դնի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ. Բաբաջանյան |1lurer.am|
13:20 - 29 դեկտեմբերի, 2020

Օրենքը պետք է խիստ պահանջներ դնի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դեմ կքվեարկի «Կուսակցութունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Խորհրդարանում իր ելույթի ժամանակ պատգամավորը նշեց, որ նախագիծն իր որոշ հարցերին հստակ լուծում չի նախատեսում:

«Օրենքը պետք է շատ խիստ պահանջներ դնի քաղաքական կուսակցության անվան տակ հանդես եկող և ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ: Կարծում եմ՝ Հայաստանի 30 տարվա քաղաքական դաշտն այս հարցի պատասխանը չի գտել»,- նշեց Բաբաջանյանը:

Պատգամավորը հիշեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոստումը, որ «Կուսակցությունների մասին» օրենքը պետք է հիմնավոր կերպով վերջ դնի բիզնեսի և քաղաքականության սերտաճմանը՝ նշելով, որ չի տեսել նախորդ տարիներին այդ հանձնառության իրագործումը:

«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ոչ միայն օրենքի մակարդակում, այլև ավանդույթի ուժով այդ ամենն իրագործված տեսնել մեր կյանքում: Եվ միայն դրանից հետո իրապես խոսենք կայացած կուսակցական համակարգի մասին և այդ համակարգով իսկապես որակյալ ընտրություններ և որակյալ խորհրդարան ունենալու հեռանկարների մասին»,- նշեց Բաբաջանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել