Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ
18:22 - 29 դեկտեմբերի, 2020

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան անկեղծ շնորհավորանքներս։

Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ։

Վստահ եմ, որ հայ-ռուսաստանյան բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը համահունչ է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ոգով։

Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել