Մեծ Մանթաշի բնակիչները չեն հսկում իմ հայրական տունը և իմ անվտանգությունը,. ինձ հետ ամեն ինչ կարգին է. Սոֆյա Հովսեփյան
20:54 - 09 հունվարի, 2021

Մեծ Մանթաշի բնակիչները չեն հսկում իմ հայրական տունը և իմ անվտանգությունը,. ինձ հետ ամեն ինչ կարգին է. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելիներս, մամուլում լուր է տարածվել այն մասին, որ երեկ՝ իմ հայտարարությունից հետո, Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները հսկում են իմ հայրական տունը և իմ անվտանգությունը:

Նման բան չի եղել և որպես կանոն իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց:

Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ապրում եմ նույն կերպ՝ ինչպես միշտ :

Ներողություն եմ խնդրում  զանգերի մեծ մասին  չպատասխանելուս համար:

Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում չեմ էլ վախենալու:

Պապս կասեր «Դավեն նստողը կուզեկուզ ման չի գա»»,-ասված է պատգամավորի գրառման մեջ:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել