Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 14-ի համեմատ բարձր է մնում 10 սանտիմետրով |armenpress.am|
17:55 - 14 հունվարի,2021

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 14-ի համեմատ բարձր է մնում 10 սանտիմետրով |armenpress.am|

armenpress.am: Սեւանա լճի մակարդակը 2021 թվականի հունվարի 14-ի դրությամբ բարձր է մնում 10 սանտիմետրով։ Ինչպես հայտնում են  ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ»  ծառայությունից, Սեւանա լիճը հունվարի 14-ին ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բաձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 42 սանտիմետր նիշի դիմաց։

Այս տարվա առաջին 14 օրվա դրությամբ Արփա-Սեւան թունելային ջրատարով եւ ստորերկրյա հոսքի միջոցով Սեւանա լիճ է հոսել 4 միլիոն 300 հազար խորանարդ մետր ջուր։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել