«Հայաստան» հիմնադրամը 1,5 միլիոն դոլար է տրամադրել 44-օրյա պատերազմի վիրավորներին պրոթեզավորելու համար |1lurer.am|
16:14 - 16 հունվարի, 2021

«Հայաստան» հիմնադրամը 1,5 միլիոն դոլար է տրամադրել 44-օրյա պատերազմի վիրավորներին պրոթեզավորելու համար |1lurer.am|

1lurer.am: «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1.5 միլիոն դոլար է տրամադրել 44-օրյա պատերազմի վիրավորներին պրոթեզավորելու համար: Հիմնադրամի տնօրենը վերականգնողական կենտրոնում է՝ տեղում ծանոթանալու, թե ինչ պայմաններում են բուժում ստանում հայրենիքի պաշտպանները:

Նիդեռլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիան արդեն Հայաստանում է: Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի նաև հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի 100 պրոթեզ:

«Ունենք զինծառայողներ, որ խնդիր ունեն, ունենք զինծառայողներ, ովքեր չգիտենք՝ կամպուտացվե՞ն, թե՞ ոչ: Եթե ամպուտացվեն, բնականաբար, նոր խնդիր է առաջանում: Փորձում ենք գոնե առաջին փուլով հրատապ էս կարիքները հոգալ»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակելու է գնահատել վերականգնողական կենտրոնի կարիքները: Անհրաժեշտության դեպքում հատկացվող գումար կավելացնեն, որ հայրենիքի պաշտպանը բուժումը շուտ ավարտի ու տուն շտապի:

«Պարտադիր զինվորական ծառայությանը պետք է հաջորդի պարտադիր բուժումը»,- ասում է Զինվորի տան հիմնադիրը:

«Մենք ունենք սարքավորումներ, մենք ունենք քայլքի լաբորատորիա և մենք համահայկական հիմնադրամի աջակցությամբ կարողանում ենք ստանալ նաև որակյալ պրոթեզներ, որակյալ ծնկներ, թաթեր և տղաներին կարողանալու ենք այդ ամենն ապահովել»,- նշում է «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը։

Շարունակությունը՝ 1lurer.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել