Մի՛ սարսափեք ռևանշ բառից, Հայաստանը գնալու է ռևանշի. Արման Բաբաջանյան |armtimes.com|
13:47 - 18 հունվարի, 2021

Մի՛ սարսափեք ռևանշ բառից, Հայաստանը գնալու է ռևանշի. Արման Բաբաջանյան |armtimes.com|

armtimes.com: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով նշեց՝ հույս ուներ, թե խորհրդարանի այս տարվա առաջին նստաշրջանի քննարկմանը կներկայացվի Արցախյան երկրորդ պատերազմի պարտության, տեղի ունեցածի համար բոլորի հավաքական պատասխանատվության, Արցախի ապագայի, ինչպես նաև հայ ժողովրդի բոլոր հատվածների՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատկերացումների և վաղվա անելիքների վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի բանաձև հայտարարության նախագիծը։

«Բայց ավաղ: Ու այս անգործության պայմաններում Ալիևը այցելում է Շուշի, հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այլևս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է երկաթե բռունցքի ևս մեկ հարված»։

Արման Բաբաջանյանը նշեց, որ Ալիևի այս հայտարարությունը նախորդ նմանօրինակ հայտարարությունների նման անարձագանք է մնացել։ «Հայաստանի որևէ իշխանավոր մինչ այս պահը հանդես չի եկել հայտարարությամբ առ այն, որ այս պատերազմական հանցագործի հայտարարությունը ամբողջությամբ հակասում է նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությանը, որում Արցախի կարգավիճակի վերաբերյալ բառ չկա, և ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախի տարածքում ընդամենը ապահովում է տեղի ազգաբնակչության անվտանգությունը՝ մինչև Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշումը»։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը անմիջապես պետք է խնդիրը կոմունիկացնեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, Ռուսաստանի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հետ։ «Պետք էր անհետաձգելի կերպով, ըստ անհրաժեշտության նաև նոտայով միջազգային հանրությանը իրազեկել Ադրբեջանի ահաբեկչական հանրապետության նախագահի կողմից այլատյացության և ուժի կիրառման սպառնալիքի մասին։ Ազգային ժողովը ևս իր խորհրդարանական դիվանագիտության խողովակները չի գործարկել այս ամենի վերաբերյալ»։

Բաբաջանյանի կարծիքով՝ Հայաստանն անհապաղ պետք է հայտարարի, որ դադարեցնում է բոլոր քաղաքական քննարկումները Ադրբեջանի հետ, մինչև Ալիևը ներողություն չխնդրի Արցախի բնակչությանը ֆիզիկական բնաջնջման ենթարկելու իր ահաբեկչական և ցեղասպան մտադրության համար։ «Սրա փոխարեն ի՞նչ ենք անում մենք։ Ալիևի կողմից հնչեցված ռևանշ բառից վախեցած՝ մեր իշխանությունն ու նրա կյանքի աղբյուր 16 ուժերը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ռուսական լրատվամիջոցներին շտապ հարցազրույցներ են տալիս, որ Հայաստանը ոչ մի ռևանշի նպատակ չունի, հանգստացնելու համար Ալիևին և նաև նրանց, ովքեր ծրագրել էին Հայաստանի ջախջախմամբ հասնել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին և դրանց հաջորդած և նախորդած և հայկական կողմերի համար նսեմացուցիչ զարգացումներին»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել