Մարզերում շարունակում են մտահոգիչ մնալ դիմակ չկրելու դեպքերը. ԱԱՏՄ
19:23 - 18 հունվարի, 2021

Մարզերում շարունակում են մտահոգիչ մնալ դիմակ չկրելու դեպքերը. ԱԱՏՄ

Դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն. նմանատիպ խախտումներ է արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը՝ Վանաձոր, Ստեփանավան, Իջևան, Գյումրի, Արթիկ քաղաքներում։
 
Գրանցվել են նաև ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները թերություններով լրացնելու դեպքեր։
 
ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ շարունակում են մտահոգիչ մնալ փակ տարածքներում քաղաքացիների դիմակ չկրելու համատարած դեպքերը։
 
Տեսչական մարմնի աշխատակիցները սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը դիտարկել են նշված քաղաքներում գործող դեղատներում, գրասենյակներում, վարսավիրանոցներում, առևտրի կենտրոններում և ներքաղաքային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում։
 
Արձանագրված խախտումների համար Տեսչականի մասնագետները տվել են շտկման հանձնարարականներ։
Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցերին զուգահեռ խորհրդատվություն են իրականացրել և իրազեկման պաստառներ փակցրել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել