ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Վանաձորի համայնքապետարանում, ՔԿԱԳ գործակալությունում, նոտարական գրասենյակում
22:16 - 20 հունվարի, 2021

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Վանաձորի համայնքապետարանում, ՔԿԱԳ գործակալությունում, նոտարական գրասենյակում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի(ԱԱՏՄ) Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Վանաձորի համայնքապետարանում, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում և նոտարական տարածքում։

Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:

Դիտարկված տնտեսավարողների մոտ, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է նկատվել։ ԱԱՏՄ-ն սակայն մտահոգիչ է շարունակում մնալ տնտեսավարողների մոտ հեռավար ջերմաչափերի բացակայությունը, իսկ քաղաքացիների շրջանում դիմակ չկրելու երևույթը։

Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը ստուգայցով դիտարկել են նաև դեղատներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։

Տեսչական ստուգումները շարունակվում են մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել