Բաղդադում տեղի ունեցած հարձակման հետևանքով 13 մարդ է զոհվել |azatutyun.am|
14:10 - 21 հունվարի, 2021

Բաղդադում տեղի ունեցած հարձակման հետևանքով 13 մարդ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել են այսօր առավոտյան Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։ Իրաքի ոստիկանության տվյալներով՝ քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում պայթուցիկ սարքը գործի է դրվել ինքնասպան ահաբեկչի կողմից։

Տեղական աղբյուրների տվյալներով՝ վերջին անգամ Բաղդադում նման ծավալի ահաբեկչական հարձակում տեղի էր ունեցել 2017 թվականին։

Առայժմ Մերձավոր Արևելքում գործող զինված խմբավորումներից որևէ մեկը չի ստանձնել Բաղդադում իրականացված հարձակման պատասխանատվությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել