Լիլիթ Մակունցը կարող է լինել լավ դեսպան․ չեմ կարծում՝ իշխանությունը գործող դեսպանի հետ որևէ խնդիր ունի․ Արփի Դավոյանը՝ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու տեղեկության մասին |tert.am|
14:08 - 25 հունվարի, 2021

Լիլիթ Մակունցը կարող է լինել լավ դեսպան․ չեմ կարծում՝ իշխանությունը գործող դեսպանի հետ որևէ խնդիր ունի․ Արփի Դավոյանը՝ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու տեղեկության մասին |tert.am|

tert.am: Ես չեմ կարող ասել՝ որպես դեսպան ով ինչպիսի կադր կարող է լինել, որովհետև դա ժամանակը ցույց կտա։ Իմ կարծիքով՝ այո, Լիլիթ Մակունցը կարող է լինել լավ դեսպան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե Մակունցը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։

Հարցին, թե Մակունցն իր որ արժանիքների համար կարող է դեսպան նշանակվել, քանի որ քաղաքացիների, փորձագետների մի մասն ասում է, թե Մակունցը չունի դիվանագիտական փորձ, պատգամավորն արձագանքեց․ «Իրականում լինում են այնպիսի խոսակցություններ, որոնք տարբեր շահագրգիռ շրջանակներից են գալիս, նման խոսակցություններ լինում են ցանկացած նշանակման վերաբերյալ»։

Հարցին, իսկ իր կարծիքով՝ ինչ արժանիքների համար Մակունցը կարող է նշանակվել դեսպան ԱՄՆ-ում, Դավոյանն արձագանքեց․ «Ես չեմ կարող ասել որևէ հստակ բան, եթե կլինի նման որոշում, կմանրամասնվի, թե ինչի համար է այն։ Մակունցը մեկնաբանել է իր հավանական նշանակման մանրամասները, իսկ երբ կլինի նման նշանակում, ավելի մանրամասն կխոսվի դրա մասին»,-ասաց  նա՝ նշելով, թե խմբակցության ներսում չի քննարկվել այդ հարցը։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը թերագնահատել է դեսպանների աշխատանքը՝ ասելով, թե լավ չեն աշխատում, դիվանագիտական փորձ չունեն, և արդյո՞ք այս նշանակմամբ չի հակասում կադրային քաղաքականությանը, պատգամավորն արձագանքեց, որ Մակունցը նշել է՝ կարևոր դեր է կատարում խորհրդարանական դիվանագիտության փորձը։

Հարցին՝ իշխանությունները որևէ խնդիր ունե՞ն գործող դեսպանի հետ, Դավոյանն արձագանքեց․ «Չեմ կարծում»։

Հարցին՝ ինչպես է գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունները, դրանցում տեսնու՞մ է լճացում և նպատակահարմա՞ր է համարում, որ նոր դեսպան լինի, Դավոյանը պատասխանեց․ «Ցանկացած նոր նշանակում իրենից ներկայացնում է այլ զարգացումներ, այլ տեսլական, որովհետև ցանկացած նոր պաշտոնյա ունենում է իր պատկերացումները, գնահատում է անցյալի փորձը։ Հայ-ամերիկյան հարաբերությունները գնահատում եմ նորմալ, որևէ բացասական երանգ չեմ կարող ասել»,-ասաց նա։

Շարունակությունը՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել