ԱԱՏՄ աշխատակիցների հանդիպել են Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ
22:10 - 26 հունվարի, 2021

ԱԱՏՄ աշխատակիցների հանդիպել են Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցների հերթական հանդիպումը կայացել է Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ։

ԱԱՏՄ-ն հայտնում է, որ համավարակի կանխարգելմանը միտված միջոցառումների շարունակականությունն ապահովելու նպատակով ԱԱՏՄ մասնագետները նշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են COVID-անվտանգության սահմանված նորմերի մասին։

Նշվում է, որ տրվել են նաև համապատասխան ցուցումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել