Լեհաստանը պաշտոնապես արգելել է հղիության արհեստական ընդհատումը. երկրում բողոքի ակցիաների ալիք է բարձրացրել |tert.am|
12:34 - 28 հունվարի, 2021

Լեհաստանը պաշտոնապես արգելել է հղիության արհեստական ընդհատումը. երկրում բողոքի ակցիաների ալիք է բարձրացրել |tert.am|

tert.am: Լեհաստանում Սահմանադրական դատարանի նոր որոշման համաձայն՝ երկրի տարածքում գրեթե ամբողջությամբ կարգելվի հղիության արհեստական ընդհատումը։ Այդ որոշումը երկրում բողոքի ակցիաների նոր ալիք է բարձրացրել, գրում է EADaily-ն։

Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի առաջիկայում․ գրեթե երեք ամիս առաջ միևնույն արգելքի վերաբերյալ նախնական որոշման ֆոնին երկրի նորագույն պատմության մեջ տեղի էին ունեցել ամենամեծ բողոքի ակցիաները։

Երկրի ընդդիմությունը նույնպես արձագանքել է նոր օրենքին։ Լեհաստանի նախկին վարչապետ  Դոնալդ Տուսկը գրել է․ «Նրանք չեն ձգտում պաշտպանել կյանքը։ Նրանց իշխանության օրոք ավելի ու ավելի շատ լեհեր են մահանում ու ավելի քչերն են ծնվում։ Իշխանության ցինիկ մոլեռանդությունից սեփական իրավունքներն ու արժանապատվությունը պահպանելը մեր «լինել-չլինելու հարցն է»»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել