Սևանա լճից դուրս է բերվել 64 ապօրինի ցանց
12:58 - 01 փետրվարի, 2021

Սևանա լճից դուրս է բերվել 64 ապօրինի ցանց

Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը: Արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ, և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։
 
Հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թ. նոյեմբերի 30-ի գրությունը և հնգակողմ միջոցառումների ծրագիրը` կապված սիգ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածին, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թ. դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսներին՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Սևանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել ընդհանուր թվով 64 ապօրինի ցանց։
 
Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով: Հսկողության միջոցառումները շարունակվում են։
 
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվել է «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը: Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսվել է 300 տոննա սահմանաչափ:
 
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացնելով՝ շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է 255 պայմանագիր՝ շուրջ 236 տոննա ձկան որս իրականացնելու համար:
 
Որսաշրջանի ողջ ընթացքում որսվել է շուրջ 204 տոննա ձուկ: Որսի համար սահմանվել և կահավորվել էր 25 մուտքի կետ, սակայն լիճ մուտք են գործել 19 կետից։
 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել