Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ. այն տեւել է ավելի քան մեկ ժամ
17:49 - 05 փետրվարի, 2021

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ. այն տեւել է ավելի քան մեկ ժամ

Փետրվարի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախգահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող եւ ակնկալվող հումանիտար օգնության կարեւորությունը:

Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը եւ Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների եւ հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը:

Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը եւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել