Բեռլինը, Վարշավան և Ստոկհոլմը պատասխանել են Ռուսաստանից իրենց դիվանագետների արտաքսմանը
 |1lurer.am|
21:13 - 08 փետրվարի, 2021

Բեռլինը, Վարշավան և Ստոկհոլմը պատասխանել են Ռուսաստանից իրենց դիվանագետների արտաքսմանը |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի, Շվեդիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունները միաժամանակ հայտարարել են, որ յուրաքանչյուր երկրից վտարում են մեկ ռուս դիվանագետի: Դա պատասխան քայլ է Ռուսաստանից իրենց դիվանագետների վտարմանը՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում չհամաձայնեցված ընդդիմության ցույցերին մասնակցելու մեղադրանքով: Մոսկվան արդեն այդ գործողությունները անվանել է անհիմն և ոչ բարեկամական՝ հայտնում է Interfax-ը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անցանկալի անձ է համարել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին:

Շվեդիայի արտգործնախարարությունն էլ երկրից վտարել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցուհուն:

Լեհաստանի արտաքին գործերի գերատեսչությունը, փոխադարձության սկզբունքի համաձայն, ոչ ցանկալի անձ է հայտարարել Պոզնանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել