Համահայկական ջանքերով կառուցված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը միակողմանի ծառայում է Ադրբեջանին. Թագուհի Թովմասյան
 |tert.am|
17:05 - 09 փետրվարի, 2021

Համահայկական ջանքերով կառուցված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը միակողմանի ծառայում է Ադրբեջանին. Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ճակատագրին և նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ճանապարհը պետք է ապաշրջափակվի և գործի:

«Համահայկական ջանքերով կառուցված այս ավտոճանապարհը, ըստ էության, հիմա միակողմանի ծառայում է ապաշրջափակման խոստում տված Ադրբեջանին՝ ռուսական կողմի ուղեկցությամբ, և մեզ ոչինչ չի խանգարում, որ կարողանանք հասնել այս ավտոճանապարհների վերագործարկմանը՝ ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ Գեղարքունիքի ու հատկապես Վարդենիսի տարածաշրջանում մի շարք բիզնեսներ էին բացվել՝ նկատի առնելով այդ ճանապարհի գոյությունը: «Հիմա մի շարք բիզնեսներ, ըստ էության, հարվածի տակ են հայտնվել և կանգնած են փակման վտանգի առաջ, քանի որ, եթե ավտոճանապարհը չի գործում, հյուրանոցային տնտեսությունները, սննդի օբյեկտներ, ըստ էության, փակվելու են, քանի որ այդ հատվածը դառնալու է երկրի վերջը»,-ասաց նա:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել