ԲՀԿ-ն դեմ կքվեարկի Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծին |armenpress.am|
16:25 - 10 փետրվարի, 2021

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին: Այս մասին խորհրդարանի փետրվարի 10-ի նիստի ընթացքում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Օրենքի նախագծով՝ բուհերի կառավարման խորհուրդը կազմված է լինելու 9 անդամից, որոնցից հինգին նշանակում է կառավարությունը, լիազոր մարմինը: Ուզում եք, որ մենք հավատանք, որ հինգ անդամները լինելու են անաչառ և ռեկտորի ընտրության ժամանակ չեն կատարելու քաղաքական պատվեր»,- ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել