Արայիկ Հարությունյանը ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է գերիներին ու անհայտ կորածներին վերաբերող հարցեր
 |artsakhpress.am|
20:03 - 12 փետրվարի, 2021

Արայիկ Հարությունյանը ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է գերիներին ու անհայտ կորածներին վերաբերող հարցեր |artsakhpress.am|

artsakhpress.am: Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ: Այս մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր: Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր»,- հավելել է Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել