Ռիսկային խմբից դուրս մարդկանց պատվաստումը կլինի վճարովի․ առողջապահության նախարար |hetq.am|
13:32 - 18 փետրվարի, 2021

Ռիսկային խմբից դուրս մարդկանց պատվաստումը կլինի վճարովի․ առողջապահության նախարար |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսի դեմ պատվաստումը լինելու է անվճար, կրելու է կամավոր բնույթ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Առողջապահության նախարարը։

«Փոքր թվով պատվաստումներ արդեն իսկ արվել են։ Առաջիկայում Հայաստան կներմուծվի պատվաստանյութի ավելի մեծ խմբաքանակ։ Ռիսկային խմբից դուրս մարդկանց պատվաստումը կլինի վճարովի»,- տեղեկացրեց Անահիտ Ավանեսյանը։

Անդրադառնալով Հայաստան ժամանողներին՝ նախարարը հայտնեց, որ այս պահին վերջիններիս պատվաստման հարցը չի քննարկվում։ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը բավարար է Հայաստան ժամանելու համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել