Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել
 |1lurer.am|
18:20 - 25 փետրվարի, 2021

Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել |1lurer.am|

1lurer.am: Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը, որը նախատեսված էր ժամը 17.30-ին, չի կայացել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:  

Նշենք՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին արտահերթ նիստ՝ ռազմական դրության վերացման և ստեղծված իրավիճակի քննարկման օրակարգով: 

Մելքումյանը նշեց, որ արտահերթ նիստ հրավիրելու շարժառիթը երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն էր: 

ԱԺ խորհրդի նիստի չկայացումը նշանակում է, որ տեղի չի ունենա նաև ԱԺ արտահերթ նիստը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել