Կրեմլից ներկայացրել են Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մանրամասները |factor.am|
15:00 - 26 փետրվարի, 2021

Կրեմլից ներկայացրել են Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մանրամասները |factor.am|

factor.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կողմ է արտահայտվել ՀՀ-ում իրավիճակի՝ օրենքի շրջանակներում կարգավորմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե ուշադիր եք նայել այդ տեքստին, որը հրապարակվել է մեր կողմից, ապա, ամենայն հավանականությամբ,  հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը արտահայտվել է օրենքի շրջանակներում հակամարտության կարգավորման օգտին։ Դա չափազանց կարևոր է։ Մեր կողմից ձևակերպումը բավական ամբողջական ու տեղեկատվական է եղել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, որ ՀՀ ու ՌԴ իշխանությունների կողմից  հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ ձևակերպումները տարբեր են եղել։

Մասնավորապես ՀՀ կառավարության կայքէջում տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «նախագահ Պուտինը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին», իսկ Կրեմլի հաղորդագրության մեջ նման ձևակերպում չի եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել