Նախագահն Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն առարկություններով հետ չի ուղարկել․ պաշտոնական |factor.am|
17:02 - 26 փետրվարի, 2021

Նախագահն Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն առարկություններով հետ չի ուղարկել․ պաշտոնական |factor.am|

factor.am: Մամուլում տարածված տեղեկությունը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն իր առարկություններով հետ է վերադարձրել, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Նախագահը եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը»,- նշեց Պետրոսյանը։ Նշենք, որ եթե նախագահը դիրքորոշում չհայտնի, ապա, ըստ օրենքի, վարչապետի առաջարկը կմտնի ուժի մեջ։

Իսկ եթե առարկություններով հետ ուղարկի, «Զինծառայության և զինծառայողների մասին» օրենքի համաձայն՝ նախագահի առարկությունները ստանալուց հետո վարչապետը 5 օրվա ընթացքում կա՛մ պետք է առարկություններն ընդունի, կա՛մ կրկին հետ ուղարկի առաջարկը նախագահին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել