22.520՝ մշտադիտարկում, 10.330 ստուգայց, 1.411 խախտում. ԱԱՏՄ-ն ներկայացրել է 2020 թվականի հաշվետվությունը
19:21 - 26 փետրվարի, 2021

22.520՝ մշտադիտարկում, 10.330 ստուգայց, 1.411 խախտում. ԱԱՏՄ-ն ներկայացրել է 2020 թվականի հաշվետվությունը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մարտ ամսից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացրել է 22 520՝ մշտադիտարկում։ Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն։

Կարանտինի ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը իրականացրել է 10 330 ստուգայց, որի ընթացքում բացահայտվել է 1 411 խախտում, նշանակվել է 516 նախազգուշացում, տուգանվել՝ 8 տնտեսավարող սուբյեկտ։

ԱԱՏՄ-ն ներկայացրել է իրականացված միջոցառումներն ըստ ոլորտների.

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ

8 712 մշտադիտարկում,

6 212 ստուգայց։

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ

9 399 մշտադիտարկում,

2 358 ստուգայց։

Դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտ

3 087 մշտադիտարկում,

1 448 ստուգայց։

Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ

1322 մշտադիտարկում,

312 ստուգայց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել