Իմ նշանակած ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները․ այ դա ամենամեծ դավաճանությունն է․ Նիկոլ Փաշինյան
19:35 - 01 մարտի, 2021

Իմ նշանակած ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները․ այ դա ամենամեծ դավաճանությունն է․ Նիկոլ Փաշինյան

ԳՇ հայտարարությունը այդ թվում 2008թ․ իշխող շրջանակների կողմից զինվորականների կողմից ազդեցություն ցուցադրելու արդյունք է։ Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ թվում Սերժ Սարգսյանն է, ԶՈՒ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով, նրանց փորձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ։ ԳՇ այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ԳՇ հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։

«ԳՇ այն պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008թ․ նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ-ն ԳՇ նման պետ չի կարող ունենալ»,- ընդգծեց վարչապետը։

Նրա խոսքով՝ մյուս կողմից այս հանգամանքն ամենեւին ԶՈՒ-երում վենդետաների հիմք պետք է չտա։

«Փառք աստծո, այս պահի դրությամբ ԶՈՒ-երը եւ Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել, եւ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի։ Բայց անխուսափելիորեն, կրկնում եմ, Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա ԳՇ պետի պաշտոնից։ Զինված ուժերում վենդետաներ չե՛ն լինելու, որովհետեւ կապ չունի՝ ով է ստորագրել էդ թուղթը, ով՝ ոչ․ այդ թուղթը սեղանին դնելու եւ ստորագրությունների պրոցեսը սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել՝ հրամանով։ Ես ուզում եմ ուղիղ ասել, ով իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները․ այ դա ամենամեծ դավաճանությունն է, այ է՛դ ա դավաճանությունը»,- ընդգծեց նա։

Փաշինյանը դիմեց նաև Օնիկ Գասպարյանին և ասաց․ «Եվ, Օնի՛կ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել։ Դու քո ղեկավարի հրահանգները եւ հրամանները չե՛ս կատարել, դու կատարել ես ժողովրդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտած մեծ մերժվածի հրամանները։ Դա սպայի պատվի մեծագույն խաթարում է, դա սպանի պատվի մեծագույն նվաստացում է»։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը մերժելու առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները նախագահի աշխատակազմ են ուղարկվել 2021թ. փետրվարի 28-ին երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2021թ. մարտի 1-ին: ՀՀ նախագահը հրամանագրի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի և օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել