Դատախազի խորհրդականը հերքել է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը |1lurer.am|
14:28 - 03 մարտի, 2021

Դատախազի խորհրդականը հերքել է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը  մեկնաբանել է տարածված լուրերը, թե Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան ձերբակալելու հրահանգ է տրվել:

«Քրեական վարույթները ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Իսկ նշված առնչությամբ ընդամենը կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,- ասաց Գոռ Աբրահամյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել