Ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում, դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին. Սերժ Սարգսյանը՝ ԳՇ հայտարարությունն իր դրդմամբ անելու մասին |tert.am|
17:40 - 03 մարտի, 2021

Ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում, դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին. Սերժ Սարգսյանը՝ ԳՇ հայտարարությունն իր դրդմամբ անելու մասին |tert.am|

tert.am: Համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը իր հայտարարությունն անելիս կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը:

«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք: Մոտ ժամանակներում ես կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ասաց Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել