ՌԴ ԱԳՆ-ն սկսել է ԱՄՆ պատժամիջոցների դեմ պատասխան մշակել |tert.am|
18:09 - 03 մարտի, 2021

ՌԴ ԱԳՆ-ն սկսել է ԱՄՆ պատժամիջոցների դեմ պատասխան մշակել |tert.am|

tert.am: Ռուսաստանն արդեն աշխատում է ԱՄՆ կողմից սահմանված վերջին պատժամիջոցներին հակադարձելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «Կոմմերսանտ» պարբերականը:

«Այդ հարցում հանգիստ եղեք: Պետք չէ անհանգստանալ, և պատասխանը կլինի, այն արդեն մշակվում է: Մի անհանգստացեք»,-ասել է  Զախարովան:

Երեկ` մարտի 2-ին ԵՄ-ն և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսաստանցի պաշտոնյաների և ռուսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել