Մենք բոլորս լրատվամիջոցներից ենք իմացել․ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման թիմի ղեկավարը՝ ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու մասին |tert.am|
11:57 - 09 մարտի, 2021

Մենք բոլորս լրատվամիջոցներից ենք իմացել․ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման թիմի ղեկավարը՝ ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու մասին |tert.am|

tert.am: Մենք բոլորս լրատվամիջոցներից ենք իմացել։ Այս մասին ասաց ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը:

Նա նշեց, որ ոչինչ չի կարող ավելացնել։ Ինչ վերաբերում է լուրերին, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, Զառա Սարգսյանը պատասխանեց․ «Այս պահին ինձ թվում է՝ բոլորս պետք է հիմնվենք ԱԳՆ–ի հրապարակածի վրա, որտեղ այդ բառը ես չեմ տեսել»,–ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչ է ենթադրում ԱԳՆ-ի հայտարարած՝ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, և արդյոք մինչ այս խնդիրներ եղել են, Զառա Սարգսյանը նշեց, որ ինքը տեղյակ չի եղել և  կոչ արեց դիմել ԱԳՆ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել