Արմեն Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում են, որևէ միջնորդի կարիք չկա. նախագահի աշխատակազմ
17:51 - 09 մարտի, 2021

Արմեն Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում են, որևէ միջնորդի կարիք չկա. նախագահի աշխատակազմ

Որոշ լրատվամիջոցներ տարածել են հերթական ապատեղեկատվությունը, թե իբր  նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: Հերթական անգամ փաստում ենք, որ սույն տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Աշխատակազմի հաղորդմամբ՝ նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում և զրուցում են, ինչի մասին տրվում է համապատասխան պաշտոնական տեղեկություն: Ուստի որևէ միջնորդի, առավել ևս կեղծ միջնորդի կարիք չկա:

Աշխատակազմը հորդորում է ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել