Դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցը՝ իրեն պաշտոնից ազատելու իրավահարաբերության վերաբերյալ
10:35 - 18 մարտի, 2021

Դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցը՝ իրեն պաշտոնից ազատելու իրավահարաբերության վերաբերյալ

Դատավոր Մհեր Պետրոսյանը ՀՀ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով պաշտոնից ազատելու վերաբերյալ տարված դիմումի դեմ որոշում է կայացրել, համաձայն որի` բավարարել է Օնիկ Գասպարյանի միջնորդությունը` իրեն պաշտոնից  ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել։ 

Դատարանի որոշման մեջ ասվում է.

1. Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել:

2. Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել