«Հանրապետություն» կուսակցությունը ողջունել է արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը
16:28 - 18 մարտի, 2021

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունել է արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը

Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը ողջունել է արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանությունների որոշումը:

««Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը, համարում ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց և կոչ է անում քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններին՝ բարեկրթության ու հանդուրժողականաության մթնոլորտում անցկացնել քարոզարշավը, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել քվեարկությանը:

Աստված օրհնի Հայաստանը»,- ասված է «Հանրապետություն» կուսակցության հայտարարության մեջ:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել