ՌԴ նախագահը պատասխանել է իր հասցեին արված Բայդենի խոսքերին
 |armtimes.com|
19:05 - 18 մարտի, 2021

ՌԴ նախագահը պատասխանել է իր հասցեին արված Բայդենի խոսքերին |armtimes.com|

armtimes.com: Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարցազրույցը, որում նա խոստացել է պատժել Ռուսաստանի նախագահին ամերիկյան ընտրություններին ենթադրյալ միջամտության համար, նաև դրական է պատասխանել Պուտինի «մարդասպան» լինելու հարցին, հայտնում է РИА Новости-ն:

«Երբ գնահատում ենք ուրիշ մարդկանց կամ նույնիսկ ուրիշ պետությունների ու ժողովուրդների, մենք կարծես հայելու մեջ ենք նայում ու միշտ մեզ ենք այնտեղ տեսնում»,- ասել է Պուտինն ու առողջություն մաղթել Բայդենին, որին անձամբ է ճանաչում:

Այս թեմային Պուտին անդրադարձել է Ղրիմի և Սևաստոպոլի հասարակության ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել