Էրդողանն անընդունելի է համարել Պուտինի հասցեին Բայդենի հայտարարությունը, փոխարենը՝ ողջունել ՌԴ նախագահի պատասխանը |azatutyun.am|
16:15 - 19 մարտի, 2021

Էրդողանն անընդունելի է համարել Պուտինի հասցեին Բայդենի հայտարարությունը, փոխարենը՝ ողջունել ՌԴ նախագահի պատասխանը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիայի առաջնորդն անընդունելի է որակել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հայտարարությունը Ռուսաստանի նախագահի հասցեին և ողջունել Վլադիմիր Պուտինի պատասխանը։

«Բայդենի խոսքերը Պուտինի հասցեին սազական չեն պետական գործչին»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը, ով ինքն է հաճախ կոշտ հայտարարություններ և վիրավորական արտհայտություններ հնչեցնում ոչ միայն իր քաղաքական ընդդիմախոսների, այլ նաև օտարերկրյա պաշտոնակիցների հասցեին։

«Դա հայտարարություն չէ, որը կարելի է ընդունել և կուլ տալ։ Նման հայտարարությունները սազական չեն պետական ղեկավարին։ Նա [Պուտինը] շատ խելացի և շքեղ պատասխան է տվել»,- թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Թուրքիայի առաջնորդը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել