Պուտինը նշել է, թե որն է վերջին երկու տասնամյակի առանցքային ուղենիշը Ռուսաստանի համար |tert.am|
19:19 - 21 մարտի, 2021

Պուտինը նշել է, թե որն է վերջին երկու տասնամյակի առանցքային ուղենիշը Ռուսաստանի համար |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի՝ որպես մեկ կենտրոնացված պետության վերականգնումն անվանել է վերջին երկու տասնամյակի առանցքային ուղենիշ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ղեկավարն ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

Նախագահի խոսքով՝ «ժողովրդի հսկայական համբերության, աշխատասիրության և խիզախության» շնորհիվ Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնց հետ երկիրը բախվել է 1990-ականների վերջին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ 20 տարի առաջ արձանագրված տնտեսական ցուցանիշները խիստ տարբերվում են ներկայիս ցուցանիշներից:

«Եվ, կարծում եմ, հենց դա է ամենակարևորը, թե ինչ է արվել՝ նկատի ունենալով և՛ սոցիալական ոլորտի վերականգնումը, և՛ եկամուտների, և՛ քաղաքացիների բարօրության»,- ընդգծել է Պուտինը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել