Դատախազությունը Օնիկ Գասպարյանից հանցագործության մասին հաղորդում չի ստացել

 |armenpress.am|
19:05 - 22 մարտի, 2021

Դատախազությունը Օնիկ Գասպարյանից հանցագործության մասին հաղորդում չի ստացել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանից ոչ մի դիմում չի ստացել:

Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրին, համաձայն որի Գասպարյանը դատախազություն պետք է ներկայացներ հանցագործության մասին հաղորդում:

ԶԼՄ-ներում շրջանառվում է նաև դատախազին ներկայացված դիմումի տեքստը:

Ավելի վաղ, Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել