«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը չընդգրկվեց օրակարգում |1lurer.am|
10:47 - 23 մարտի, 2021

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը չընդգրկվեց օրակարգում |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն նստաշրջանի օրակարգում չընդգրկեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որ բացասական եզրակացություն էր ստացել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նախագծի հեղինակ Սերգեյ Բագրատյանը փոփոխությունները ներկայացնելիս նշեց, որ 20-27-րդ հոդվածները կանոնակարգում են քննիչ հանձնաժողովի ձևավորման և գործունեության վերաբերյալ կարգավորումները: Պատասխանատվության մեխանիզմ է առաջարկվում, որ կառավարության այն անդամը, որը կհրավիրվի քննիչ հանձնաժողովի նիստի և անհարգելի չի մասնակցի, հիմք կլինի, որ քննիչ հանձնաժողովը դիմի ԱԺ խմբակցություններին, որպեսզի նրանք ներկայացնեն ԱԺ նախագահին՝ վարչապետի ուշադրությունը հրավիրելով տվյալ պաշտոնյայի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց այս թեմային անդրադառնալ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կազմավորվելիք նոր խորհրդարանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել