Ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից եւ ինձնից. Վազգեն Մանուկյան
 |news.am|
22:39 - 26 մարտի, 2021

Ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից եւ ինձնից. Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից եւ ինձնից, որովհետեւ կարծում եմ, որ ավելի արդյունավետ կարելի էր աշխատել։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, Հայաստանի մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Ժողովուրդը սպասում էր, որ ընդդիմությունը պետք է վարչապետի հրաժարականի խնդիրը լուծի, մյուս կողմից էլ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն, դա այդքան էլ ճիշտ չէ, բայց դա չի արդարացնում ընդդիմությանը։ Ինձ առաջարկում էին նաեւ, որ ես էլ ասեմ, թե աշխատավարձերը բարձրացնելու եմ եւ այլն, որովհետեւ ժողովրդի մի զգալի մասը ոչ թե ազգային մոտիվացիայով է առաջնորդվում, այլ սոցիալականով, միգուցե իմ սխալն էր, բայց ես ասում էի, որ պետք է ազգային մոտիվացիայով առաջնորդվել»,– նշել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ ինքը հանրությանը չի ուզում ստել եւ ասել, որ միանգամից փայլուն է լինելու,  բայց ինքը վստահեցնում է, որ մարդկանց աշխատանքը գնահատվելու է։

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն ապա պարզաբանել է, որ իրենց պլաններում էր Հայաստանի ամբողջ տարածքով հանդիպումներ անցկացնել, ֆորում հրավիրել մարզահամերգային համալիրում, որտեղ հրավիրված կլինեին այն մարդիկ, որոնք հրապարակային պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ ինքն այդտեղ կներկայացներ Կառավարության ծրագիր, սակայն պլանները խախտվել են ԶՈՒ ԳՇ–ի հայտարարությամբ պայմանավորված։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել