Հանրահավաք Բաղրամյան պողոտայում` Փաշինյանի հրաժարականի պահանջով
 |azatutyun.am|
16:37 - 28 մարտի, 2021

Հանրահավաք Բաղրամյան պողոտայում` Փաշինյանի հրաժարականի պահանջով |azatutyun.am|

azatutyun.am: Հանրահավաք չկար, բայց պայքարը որևէ վայրկյան Հայաստանում չի դադարել, հայտարարում է ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, դաշնակցական Գեղամ Մանուկյանը: Նա ևս, ինչպես շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն էր ավելի վաղ շեշտել, շարժման օրակարգը չի փոխվել:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ամիսներ շարունակ պահանջող շարժումը կրկին հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում:

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրություններ լինել-չլինելուն կասկածում են, քանի որ Փաշինյանն այնքան ստեր է ասել, որ ընտրությունները կարող է և չլինեն:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ստացվում է` փողոցային պայքարը չհաջողեց, իսկ իրեն մնացին միայն քրեական գործերը, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Փողոցային գործերը երբեմն տևում են մի ամիս, երբեմն մի տարի։ Սա փողոցային երթերի և հանրահավաքների շարան է, երբ ավարտվի` միանգամից կիմանաք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել