ԲԴԽ նախագահը հանդիպել է Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահի հետ
15:52 - 30 մարտի, 2021

ԲԴԽ նախագահը հանդիպել է Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահի հետ

Շարունակվում են ՀՀ դատական իշխանության պատվիրակության պաշտոնական հանդիպումները ՌԴ մայրաքաղաքում:
 
Այսօր Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը:
 
Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչները ծանոթացել են Մոսկվայի Արբիտրաժային դատարանի կառուցվածքին, ինչպես նաև գործունեության առանձնահատկություններին:
 
Այցի շրջանակում կայացել են հանդիպում և մասնագիտական քննարկում Մոսկվայի Արբիտրաժային դատարանի ներկայացուցիչների հետ:
 
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը քննարկել են երկու պետությունների մասնագիտական դատարանների փոխգործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել