ՀՀ նախագահն Արման Բաբաջանյանի հետ քննարկել է ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները
17:42 - 31 մարտի, 2021

ՀՀ նախագահն Արման Բաբաջանյանի հետ քննարկել է ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիներին, և, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Արման Բաբաջանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրենց կուսակցության մոտեցումներն ու տեսակետները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել