Հաստատում ենք ԼՂ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը․ Զախարովա  |1lurer.am|
19:20 - 01 ապրիլի, 2021

Հաստատում ենք ԼՂ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը․ Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում կրոնական պատմական ժառանգության օբյեկտների նկատմամբ շարունակվող վանդալիզնի դրսևորումների մասին հարցին:

«Մեր սկզբունքային դիրքորոշման համաձայն՝ մենք հանդես ենք գալիս որպես Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային կրոնական օբյեկտների պահպանման կողմնակից: Հաստատում ենք տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը: Յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ մենք պահում ենք կապը կողմերի հետ»,- հայտարարել է Մարիա Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել