Արտաքին դաշտից ներդրողների համար կարևոր չէ՝ պետության գլխին ով է և ինչ անուն-ազգանուն ունի․ Բաբկեն Թունյան |tert.am|
13:36 - 06 ապրիլի, 2021

Արտաքին դաշտից ներդրողների համար կարևոր չէ՝ պետության գլխին ով է և ինչ անուն-ազգանուն ունի․ Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: Եթե արտաքին դաշտից ներդրումներ լինեն, ապա մեր տնտեսությունն ավելի արագ կզարգանա, իսկ ներդրումներ անելու համար պետք է մի քանի պայման բավարարենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Խոշոր ներդրումները տնտեսության համար շատ կարևոր են, բայց  դա կապել կոնկրետ անձերի հետ, կարծում եմ, սխալ է, որովհետև ներդրում անողի համար ընդհանրապես նշանակություն չունի՝ պետության գլխին ով է և ինչ անուն-ազգանունով մարդ է, ներդրողի համար կարևոր է, թե ինքն այդ երկրում կարող է շահույթ ունենալ, կկարողանա այդ երկրում խաղի կանոնները կանխատեսել, ապահով կլինի իր ներդնումը և այլն»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Նա նաև նշեց՝ այժմ շատ ջանք է պետք ներդնել, որպեսզի տնտեսական վիճակը կայունանա։ Իր խոսքում նա նաև անդրադարձավ 2019-2020 թվականների տնտեսական իրավիճակին։

«2019 թվականին եղավ տնտեսական աճ, բայց երկարաժամկետ ու լուրջ ներդրումների համար որոշակի ժամանակ էր պետք, և մենք, ըստ էության, ունեցել ենք անցնցում 1 տարի, հիմա մենք 2020 թվականն ամբողջությամբ կորցրել ենք այդ առումով ու մեզանից եռակի ջանքեր են պետք, որ դա վերականգնենք»,- նշեց նա։

Բաբկեն Թունյանը նաև անդրադարձավ տնտեսական ներկայիս իրավիճակին՝ մեկնաբանելով գնաճը։ Նա նաև նշեց՝ աշխատավարձը և թոշակը չեն կարող ավելանալ, քանի որ հետագայում դա խնդրահարույց է լինելու։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել