Նախագահը հանդիպել է Ռուբեն Վարդազարյանին. ԲԴԽ նախագահը կառույցի դիրքորոշումն է հայտնել դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
16:41 - 06 ապրիլի, 2021

Նախագահը հանդիպել է Ռուբեն Վարդազարյանին. ԲԴԽ նախագահը կառույցի դիրքորոշումն է հայտնել դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել