Մենք՝ մեկը ես, ընտրել ենք սխալ ՍԴ անդամներ, ներողություն իմ կայացրած սխալ ընտրության համար. Անդրանիկ Քոչարյան
 |armtimes.com|
18:33 - 08 ապրիլի, 2021

Մենք՝ մեկը ես, ընտրել ենք սխալ ՍԴ անդամներ, ներողություն իմ կայացրած սխալ ընտրության համար. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Մեր իշխանության ժամանակ մենք ընտրել ենք Սահմանադրական դատարանի սխալ անդամներ, մեկը ես, ներողություն իմ կայացրած սխալ ընտրության համար: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա՝ ՍԴ 8 դատավորները, որոնք կայացրին Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշում, պատասխանատվություն են կրում Մարտի 1-ի գործի 80 հատորների համար, քանի որ իրենց այդ որոշմամբ հասարակությանը զերծ պահեցին այդ հատորների բովանդակությանը ծանոթանալուց եւ հասկանալուց՝ ովքեր են մեղավորները:

«Այ ՍԴ էս 8 անդամները, որոնցից 3-ին մենք ընտրեցինք, այ ինձ հետաքրքիր է էս 3-ին, հատկապես Խունդկարյանին մենք ինչո՞ւ ենք ընտրել, որը 42 էջ հատուկ կարծիք է գրել, հիմնավորել է... Բա Վճռաբեկ դատարանի նախագահ ջան, բա դու էսքան տարիների մեջ մի հատ արտահայտվեիր, որ 300.1-ը իր մեջ մեր սահմանադրության հետ հակասություն է պարունակում»,- նկատի ունենալով իրենց իշխանության օրոք ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանին՝ ասաց Քոչարյանը:

Նրա համոզմամբ, նախկին իշխանությունների օրոք ՍԴ-ում աշխատած 5 դատավորները՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, այդ խնդիր իրագործելուն վաղուց էին պատրաստ:

 

«Կասկած չունենաք, որ եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեին խուլիգանության մեջ, այդ հոդվածը կդիտվեր հակասահմանադրական: Էս դատավորների տրամաբանությունը դա է: Իսկ ո՞վ է փորձաքննության ենթարկելու իրենց որոշումը, այս հոդվածն իրոք հակասահմանադրակա՞ն է, թե Հրայր Թովմասյանի ճաշակով է եւ կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Բայց չէ՞ որ այդ հոդվածը իրենք են բերել: Նույն Հրայր Թովմասյանը՝ իր «հայրիկների» եւ «մայրիկների» հետ, Դավիթ Հարությունյանը, Վարդան Պողոսյանը, որոնք պարբերաբար փոխում էին Սահմանադրությունը՝ իրենց ճաշակին համապատասխան»,- ընդգծեց պատգամավորը:

Նա հարց բարձրացրեց՝ սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300. 1 հոդվածի հակասահմանադրական ճանաչվելուց հետո Հայաստանում բոլորի ձեռքերը ազա՞տ են թողնվում՝ սահմանադրական կարգի հետ ինչ ուզենան՝ անե՞ն:

«Պետությունը պետք է իր կարգը պահպանելու հնարավորություն ունենա»,- նկատեց Պաշտպանության հնձնաժողովի նախագահը՝ հիշեցնելով, որ 300 հոդվածը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ փոխվեց, ավելացվեց 300.1-ը, որովհետեւ այն ժամանակ Մարտի 1-ի առնչությամբ միջազգային լուրջ ճնշում կար եւ քաղբանտարկյալներ կային:

Հարցին, հնարավո՞ր է ՍԴ որոշումից օգտվելով գործող իշխանություններն էլ քայլեր անեն՝ Քոչարյանն արձագանքեց. «ՍԴ-ն ասում է՝ ինչ ուզում եք՝ արեք, մենք էլ ասում ենք՝ մեր երկրի թշնամին չենք, մենք ուզում ենք, որ սահմանադրական կարգը հստակ պահպանվի, եւ կարգի փոփոխություն բռնի ուժով պետք է բացառել: Դրա համար կան ժողովրդավարական մեխանիզմներ, մեր իշխանությունը այդ մեխանիզմների պահպանման համար է փոխել երկրում իշխանություն: Նախկինում Սահմանադրության մեջ մի բան էր գրած, բայց իշխանությունը տնօրինում էր ախպերությունը»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել