Պատգամավորները ԱԺ-ում անդրադարձան Բաքվում բացված պուրակին, որտեղ ցուցադրվել են 44-օրյա պատերազմի վերաբերյալ ցուցանմուշներ

 |armenpress.am|
10:55 - 13 ապրիլի, 2021

Պատգամավորները ԱԺ-ում անդրադարձան Բաքվում բացված պուրակին, որտեղ ցուցադրվել են 44-օրյա պատերազմի վերաբերյալ ցուցանմուշներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը համամարդկային արժեքներին ուղղված ապտակ է համարում Բաքվում բացված «պուրակը», որտեղ ցուցադրվել են Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ցուցանմուշներ: Այս մասին Բաղդասարյանն ասաց ապրիլի 13-ի խորհրդարանի նիստի ընթացքում:

«Սա ապտակ է ոչ միայն մարդկությանը, այլ նաև համամարդկային արժեքներին, որովհետև ամբողջ աշխարհին ցույց տրվեց հայատյացության այն բարձր մակարադակը, որն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս է կազմում: Տարիներ շարունակ տարվող այս քաղաքականությունը հասել է ամենաբարձր մակարդակի, սա անարգանք է մեր զոհերի, անհետ կորածների ու գերեվարվածների նկատմամբ: Այս հարցում պետք է չլինեն քաղաքական հայացքներ և մոտեցումներ, որովհետև բոլորս պետք է բռունցքվենք և ցույց տանք աշխարհին, որ հայ մարդու արժանապատվությունը վեր ու բարձր է ամեն ինչից»,- ասաց Բաղդասարյանը:

Անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանն իր ելույթում նշեց, որ Բաքվում բացված «պուրակը» համակարգված ծայրաստիճան հայատյացության հերթական դրսևորում է:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր արցախյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգի: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել