Սպիտակ տունը հայտնել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման ժամկետները

 |armenpress.am|
21:38 - 13 ապրիլի, 2021

Սպիտակ տունը հայտնել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման ժամկետները |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչ սեպտեմբերի 11-ը՝ չտեղավորվելով ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից համաձայնեցված ժամկետի՝ մայիսի 1-ի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Մենք մնացած զորքերը կսկսենք դուրս բերել մինչ մայիսի 1-ը և նախատեսում ենք բոլոր զորքերը երկրից դուրս բերել մինչ սեպտեմբերի 11-ը՝ ահաբեկչությունների տարելիցը»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը:   

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 11-ը վերջնական ժամկետն է, սակայն հնարավոր է, որ զորքերը դուրս կբերվեն «մինչ այդ ժամկետը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել