Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|
12:51 - 14 ապրիլի, 2021

Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Պետք չէ կողմնակի ազդեցությունների հետ կապված գերագնահատել ռիսկերը, այլ պետք է ճիշտ որոշումներ կայացնել՝ գնահատելով ռիսկերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատվաստումների վերաբերյալ հարցին:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է նպատակահարմար կորոնավիրուսի աճող թվերի պարագայում ընտրություններ անցկացնել, նախարարը պատասխանեց՝ վերջին մեկ տարում այլ երկրներում ևս անցկացվել են և՛ ընտրություններ, և՛ այլ միջոցառումներ:

«Որոշակի ուսումնասիրություններ ենք անում, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է  ձեռնարկենք, որպեսզի ամբողջ ընթացքը լինի ապահով, և մեր քաղաքացիները կարողանան մասնակցել»,- ասաց նախարարը:

Հարցին՝ նախատեսվո՞ւմ է արդյոք երեխաների շրջանում պատվաստումներ կատարել, նախարարը պատասխանեց. «Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ, և սա կապված է մի շարք հանգամանքների հետ: Նախ՝ պետք է պատվաստանյութերի փորձարկումները և գրանցման գործընթացում ավարտվի նաև երեխաների  մոտ կիրառելիության ընթացքը, և երբ ցուցում կլինի, որ այդ պատվաստանյութերը կիրառելի են, մենք հետագայում կդիտարկենք, բայց այս պահին նման հարց չի քննարկվում: Չեմ կարող բացառել, որ երկրներ կան, որ այս պահին կիրառում են, բայց մեր երկրում այս պահին նման հարց դրված չէ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել