Խնդրի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ-ն. Լեհաստանի դեսպանը՝ գերիների վերադարձի մասին

 |armenpress.am|
22:24 - 15 ապրիլի, 2021

Խնդրի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ-ն. Լեհաստանի դեսպանը՝ գերիների վերադարձի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին և նշել, որ տվյալ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Լեհաստանը հայ ռազմագերիների խնդրի հետ կապված, այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և իր վարչակարգը անընդհատ հայտարարում են, թե իբր իրենք ռազմագերիներ չունեն, իսկ Ադրբեջանում պահվողները «դիվերսատներ են», Չեպլակն ասաց․

«Մեր դիրքորոշումը և մեր կարծիքը  այն է, որ տվյալ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մեզ հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակ ունեն Երևան ժամանել: Լեհաստանը որպես ԵԱՀԿ անդամ պետություն աջակցում է այդ գործողություններին»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել