«Հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը. ողջ-առողջ են, թե համամիտ չեն իմ ասածի հետ, թող խոսեն». Սամվել Բաբայան
 |tert.am|
12:20 - 18 ապրիլի, 2021

«Հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը. ողջ-առողջ են, թե համամիտ չեն իմ ասածի հետ, թող խոսեն». Սամվել Բաբայան |tert.am|

tert.am: Հնարավոր չէր կանխել պատերազմը, ես դեռ 2013-ից ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ հայկական կողմը ապրում էր հույսով, որ գերտերությունները թույլ չէին տա պատերազմ։ Այս մասին «Առաջին ալիք»-ի եթերում ասաց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Հարցին՝ հրամանատարական շտաբում` բունկերում մարդկանց հրամաննե՞ր են տվել, Երևանի՞ց են կառավարել, Սամվել Բաբայանն ասաց, որ հրաման տվել է երկու անձ.

«Կա Ջալալ Հարությունյան և այսօրվա հրամանատարը, հրաման միայն իրենք են տվել, մեծամտությունը, խանդը այդ մարդկանց մեջ այնքան էր․․․ Եթե իմ բառերին Ջալալ Հարությունյանը կամ մյուսը համամիտ չեն, թող ասեն։ Կա հրամանատար, ողջ-առողջ են երկուսն էլ, չէիր կարող անգամ հրետանու պետին ասել`  կարելի՞ է այս արկը խփել՝ առանց իրենց հետ համաձայնեցնելու։ Ինչո՞ւ չեն խոսում այդ մարդիկ, ինչու՞ չեն ասում ճշմարտությունը։

Հիմա ասում եմ` տղերք, կա՛մ բոլորդ պագոններդ պոկեք՝ այստեղի, Ղարաբաղի շտաբի պետերից սկսած, կա՛մ տղամարդավարի դուրս եկեք, ճիշտը ասեք, ասեք` այո, պարտվել ենք, չենք նախատեսել, լռելելով ի՞նչ եք լուծելու, միևնույնն է՝ քննությունը գալու է ձեր դուռը։ Ոչ ոք այդ շտաբում չէր կարող հրաման տալ»:

Սամվել Բաբայանը նաև ասաց, որ եթե հաղթեին, ապա կասեի՞ն, թե դրսից հրամայել են։

Հարցին, թե ինչո՞ւ պաշտոնաթող գեներալներին թույն չեն տվել, որ օգնեն, Սամվել Բաբայանն ասաց. «Իմ իմացածով, օրինակ՝ Սեյրան Օհանյանի պատմությունը, որ ասում է` չեն թողել, երրորդ-չորրորդ օրը Արցախի նախագահն ասաց` ոչ ոք չգնա բունկեր, որովհետև հրամանատարը դեմ է, ասում է` խանգարում եք։ Հիմա ասում եմ` կանչեք նախագահին քննչական, թող գան, ասեն, որ չեն թողել, գնան, ազգը փրկեն։ Ինչո՞ւ, ինչու՞ իրենց կարիքը չեն զգացել Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը։ Իմ կարծիքով` համարել են, որ օգուտ չի, իրենք ավելին գիտեն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել