Կրեմլում պատասխանել են Նավալնիի վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումներին |tert.am|
16:10 - 19 ապրիլի, 2021

Կրեմլում պատասխանել են Նավալնիի վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումներին |tert.am|

tert.am: Կրեմլում կարծում են՝ ՌԴ-ում դատապարտյալների առողջությունը չպետք է հետաքրքրի այլ պետություններին, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ հայտարարությունները, փոխանցում է ria.ru-ն։

«Ռուսաստանի Դաշնության տարածքում դատապարտյալների և կալանավորների առողջական վիճակը չի կարող և չպետք է լինի նրանց հետաքրքրության թեմա», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Ռուսաստանին նախազգուշացրել էր բանտում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքում «հետևանքների» մասին։

«Մենք Ռուսաստանի կառավարությանը փոխանցել ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Նավալնիի հետ անազատության մեջ, իրենց պատասխանատվությունն է, և նրանք պատասխանատվություն են կրելու միջազգային հանրության առջև»,- ասել էր Սալիվանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել